«Արսենալը» ռեկորդային գնով ձեռք բերեց Մեսութ Օզիլին
Սպորտ
«Արքայական ակումբի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ. տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Օզիլն ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր և շաբաթական կվաստակի 130 հազար ֆունտ:
Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար լոնդոնյան ակումբը վճարել է 42,4 մլն ֆունտ, ինչը ռեկորդային է Վենգերի թիմի համար:
Մինչ այդ «Արսենալի» ամենաթանկ ձեռքբերումներն էին Խոսե Անտոնիո Ռեյեսը (17,6 մլն ֆունտ), Սանտի Կասորլան (16,7 մլն), Սիլվեն Վիլտորը (15,4 մլն) և Անդրեյ Արշավինը (14,5 մլն):
Նշենք, որ Օզիլը վերջին 3 մրցաշրջանն անցկացրել է «Ռեալի» կազմում, որի ընթացքում մասնակցել է 159 հանդիպման:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում