Հայտնի է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացած ղազախ վարորդի ինքնությունը
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր Արագածոտնի մարզում տեղի ունեցած մահվան ելքով խոշոր ավտովթարի փաստով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում DAF մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ուշի գյուղի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել տնամերձ հողամասում: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել էր:
Գիշերը ժամը 03:00-ից մինչև առավոտյան ժամը 08:00-ն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 ջոկատի փրկարարների հետ՝ հատուկ տեխնիկայի գործադրմամբ, ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:
Պարզվել է, որ մահացածը Ղազախստանի քաղաքացի, 51-ամյա Նակիպբեկով Տուրսինբայևն էր, ով Չինաստանից Հայաստան էր տեղափոխում «Միջազգային տնտեսական հարաբերություններ» առևտրային կազմակերպության պատվերով հագուստ և կոշիկ: Իսկ բեռը պատկանում է «Արծապ» ՍՊԸ ընկերությանը և ընկերության ներկայացուցիչները նույնպես ժամանել էին վթարի վայր:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող