4 տարի սպասել եմ այս պահին.Կակա
Սպորտ
«Միլանի» կիսապաշտպան Կական As-ին տված հարցազրույցում խոսել է իտալական ակումբ վերադարձի տպավորությունների մասին:
«Ես վերադարձա տուն և շատ երջանիկ եմ: Մենք հիանալի թիմ ունենք: Կրկին կկրեմ 22 համարի մարզաշապիկը: Կան զգացուmներ, որոնք երբեք չեն մոռացվում: «Ռեալում» դժվարին շրջանից հետո երազում էի վերադառնալու մասին: Չեմ կարող փոխանցել, թե ինչքան երջանիկ եմ: 4 տարի սպասել եմ այս պահին: Վերջապես ես «Միլանում» եմ: Փողն ինձ համար երբեք առաջնային չի եղել, և ես կրկին դա ապացուցեցի: Ես հիանալի մարզավիճակում եմ: Այս մրցաշրջանը յուրահտուկ կլինի ինձ համար, քանի որ առջևում աշխարհի առաջնությունն է»,- նշել է Կական:
Հիշեցնենք, որ 31-ամյա բրազիլացին «Միլանի» հետ կնքել է երկամյա պայմանագիր՝ մինչ 2015-ի հունիսի 30-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում