Արմեն Մարտիրոսյանը` ՀԱԿ-ի կողմից իրենց թեկնածուին սատարելու մասին
Քաղաքական
«Հայ ազգային կոնգրես»-ը Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ընտրություններում կսատարի «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանին: Այս մասին երեկ հայտարարել է Լևոն Զուրաբյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Լուրեր.com-ի հետ զրույցում դրական գնահատեց ՀԱԿ-ի կողմից նման քայլը:
«Ես միշտ այն կարծիքին եմ եղել (և այդպես էլ միշտ ես եմ գործել, նաև` «Ժառանգությունը»), որ ընդդիմությունն ընդդիմությանը ցանկացած դեպքում պետք է աջակցի»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքերով` այլ ուժերի կողմից սատարումը ցանկալի է, և որոշակի ժամանակ հետո պարզ կլինի` կլինեն այլ ուժեր, որոնք կաջակցեն «Ժառանգության» թեկնածուին, թե` ոչ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող