Մխիթարյանը կշարունակի գոլեր խփել. Սուբոտիչ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նևեն Սուբոտիչը գովերքի խոսքեր է ուղղել Հենրիկ Մխիթարյանի հասցեին. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Ես շատ ուրախ եմ Մխիթարյանի համար, նա դաշտում մեծ աշխատանք կատարեց: Դա վերաբերվում է ոչ միայն «Այնտրախտի» հետ խաղին: Վերջին խաղերում նա անհրաժեշտ խաղամակարդակ ուներ: Հատկապես լավ էր նրա հեղինակած երկրորդ գոլը: Մխիթարյանն արդեն հարմարվել է թիմի խաղին, և կարծում եմ` կշարունակի գոլեր խփել»,-նշել է ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում