Հայաստանի դեմ խաղն ավելի կարևոր է, քան Իտալիայի հետ հանդիպումը. Չեխ
Սպորտ
Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահ Պետեր Չեխն անդրադարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղին և նշել, որ այդ հանդիպումն իր կարևորությամբ գերազանցում է իտալացիների դեմ խաղին:
«Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի դեմ խաղն ավելի կարևոր է, քան Իտալիայի հետ հանդիպումը: Պետք է հաղթենք, որպեսզի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություն ունենանք: Մենք չպետք է միավորներ կորցնենք: Պետք է հաղթենք Հայաստանին, Մալթային ու Բուլղարիային: Լավ կլիներ, եթե Իտալիայի դեմ խաղում էլ միավոր վաստակեինք: Չնայած որ մարտին հաղթեցինք Հայաստանի ընտրանուն 3:0 հաշվով, արդյունքն ավելի հեշտ տրվեց, քան խաղն էր: Հուսով եմ` այստեղ ավելի լավ կխաղանք»,-Չեխի խոսքերը մեջբերում է tyden.cz-ը:
Հիշեցնենք, որ Չեխիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում