Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Անարխիա, ամենաթողություն և անդեմ պայքար

Հայաստան

Արդեն քանի օր է` մի խումբ ակտիվիստներ պայքարում են «Փակ շուկան» Երևան սիթի սուպերմարկետի վերածելու դեմ: Այս օրերի ընթացքում պայքարը հիմնականում տարվում է ընդդեմ «Փակ շուկայի» ներկայիս սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ:

Վերջին օրերին իրենց ելույթներում «ընդդեմ» Ալեքսանյանի են արտահայտվել նաև Երևանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Մշակույթի փոխնախարարը հայտարարեց, որ նախարարությունը «Փակ շուկայում» շինարարություն չի թույլատրել, ինչպես նաև այն իրականացնելու որևէ նախագիծ չի հաստատել:

Իսկ Նարեկ Սարգսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ հուշարձանն աղճատված է, և բազմաթիվ ջանքերը` հուշարձանը պահպանելու, օգուտ չտվեցին:

Լուրեր.com-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ`  ճշտելու` արդյոք ամբողջ պատմության մեղավորը Սամվել Ալեքսանյա՞նն է, և պայքարի թիրախը ճի՞շտ է ընտրված:

Սարգսյանի խոսքերով` Սամվել Ալեքսանյանը երկրում տիրող ամենաթողության վառ արտահայտված տեսակն է:

«Եթե իշխանությունը նրա ձեռքը բռներ, եթե կառավարության ղեկավարը նորմալ մարդ լիներ, ով կառաջնորդվեր քաղաքացիների, մեր երկրի, մեր պատմաշակութային հուշարձանների պահպանման հիմնական խնդրով, բնականաբար, ո՞վ է Սամվել Ալեքսանյանը, որ կարողանար ոտնահարեր և՛ Մշակույթի նախարարությունը, և՛ Ճարտարապետների միությունը, և՛ Քաղաքաշինության նախարարությունը, և՛ Նարեկ Սարգսյանին, ովքեր, որքան տեղյակ եմ, կարծիք են հայտնել, որ շինարարությունը տեղի է ունենում օրենքի խախտմամբ:

Բայց, ինչպես տեսնում եք, մեր երկրում ամենաթողությունը հասել է այն աստիճանի, որ նույնիսկ համապատասխան գերատեսչությունը հնարավորություն չունի կանխելու ապօրինությունները, որովհետև ամեն ինչ ուղորդվում է վերևից, իսկ վերևում, կարծես թե, չեն տիրապետում իրավիճակին. ամենաթողությունը թույլատրվում է քրեաօլիգարխիկ համակարգի ամենավառ ներկայացուցիչներին, որոնք և մինչև կոկորդը կախվածության մեջ են:

Այսօր երկրում տիրում է անարխիա, որից, բնականաբար, օգտվում են նախևառաջ Սամվել Ալեքսանյանի նման ներկայացուցիչներն ու իշխանությունը, որ վերարտադրված իշխանություն է գոնե պիտի փորձեր երկրում օրենքի գերակայություն հաստատել: Եթե օրենքն արգելքներ դներ նման մարդկանց առաջ, գոնե մի փոքր հույս կարող էինք ունենալ, որ օրենքը կսկսի աշխատել, իսկ Սամվել Ալեքսանյանն էլ հնարավորություն չէր ունենա ամբողջ երկրի կողմից ստեղծված պատմամշակութային հուշարձանների ոչնչացման և արդյունքում ամեն ինչ քիչ-քիչ տեղը կկարգավորվեր»,- ասաց Սարգսյանը:

Լուրեր.com-ը զրուցեց նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ: Վերջինս նշեց, որ նոր է վերադարձել Հայաստան, իսկ ԲՀԿ-ից խնդրով զբաղվում է Էլինար Վարդանյանը` Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը:

Զոհրաբյանի խոսքերով` Վարդանյանն իր ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը:

Իսկ հարցին, թե Սամվել Ալեքսանյանը` որպես խնդրի հիմնական մեղավոր, ճի՞շտ է ընտրված, Զոհրաբյանն ասաց.

«Եթե իրապես որոշակի ճարտարապետական նորմեր խախտվել են, ապա Քաղաքապետարանը, Մշակույթի նախարարությունը, Ճարտարապետների միությունը տեղյակ չե՞ն եղել... ես խիստ կակածում եմ, որ տեղյակ չեն եղել: Կա Քաղաքապետարան, կա Ճարտարապետների միություն, կա Մշակույթի նախարարոթյուն, ուրեմն` իրենք էլ թող զբաղվեն այդ խնդրով: Մեկ բան կարող եմ ասել, Էլինար Վարդանյանը խնդրով զբաղվում է»:

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված