«Չիմանալ` նշանակում է չունենալ». սեպտեմբերի 3-ը` «Քարտեզի օր»
Հասարակություն
Քարտեզների ստեղծման պատմությունը շատ հին է. այն սկզբնավորվում է հեռավոր, անհիշելի ժամանակներից:
Առաջին քարտեզները ոչ միայն ուղորդման նշանակությամբ էին կիրառվում, այլև` տարածական հաստատաման փաստացի նմուշներ էին:
Մեր օրերում ևս քարտեզները չեն կորցրել իրենց հիմնական իմաստը՝ շարունակելով ծառայել որպես ինքնատեղայնացման ցուցիչ:
Քարտեզներն, իհարկե, չեն կորցրել բուն կիրառման նշանակությունը, սակայն ժամանակն ու պատմաքաղաքական դեպքերը «ստիպել են» վերաձևվել և սահմանային բաժանումների նոր տեսք ստանալ: Բացառություն չեն նաև տարածաշրջանում հայկական աշխարհագրական տեղայնացման մշտական բնույթ կրած փոփոխությունները, որոնք հանգեցրել են թյուր պատկերացումների: Վերջիններս մեր օրերում հստակեցնելու և մտովի ամրագրելու նպատակով` ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, որոնց թիվը գնալով աճում է, Կարեն Վրթանեսյանի գլխավորությամբ` որոշել են սկիզբն ազդարարել շարունակական հետևյալ նախաձեռնության՝ յուրաքանչյուր սեպտեմբերի 3-ը նշել որպես «Քարտեզի օր»:
Նախաձեռնության նպատակն է` հանրությանը օգնել ճանաչել ՀՀ և ԼՂՀ ճշգրիտ սահմանները: Նախաձեռնության գաղափարախոսություն է ծառայում չինական հետևյալ ասույթը՝ «Չիմանալ` նշանակում է չունենալ»: Կոչ է արվում սեպտեմբերյան այդ օրը որպես սոցկայքերի գլխավոր, «անձնագրային» նկար տեղադրել համապատասխան քարտեզային նկարներ և նվիրել միմյանց քարտեզներ՝ հայկական երկու պետությունների ներկայիս իրական սահմանների առկայությամբ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող