Թույլ խաղի դեպքում երկրպագուները Բեյլին կհիշեցնեն 100 մլնի մասին. Ռոնալդո
Սպորտ
«Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է Նեյմարի և Գարեթ Բեյլի տեղափոխության մասին:
«Բնական է, որ երբ Բեյլը թույլ խաղ ցուցադրի, երկրպագուները նրան անմիջապես կհիշեցնեն 100 մլն եվրոյի մասին: Մարդիկ շուտով կդադարեն խոսել Մեսսիի և Ռոնալդուի մասին: Նեյմարի` «Բարսելոնայում» հանդես գալն օգտակար կլինի. նա շատ բան կսովորի Իսպանիայում: Նրան դեռևս ժամանակ է հարկավոր աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար: Համոզված եմ, որ Նեյմարին դա կհաջողվի: Ինչ վերաբերում է Բեյլին, ապա նրան հաջողություն և գոլեր եմ մաղթում «Ռեալում»: Սակայն այդ ակումբում հաջող հանդես գալն այնքան էլ հեշտ չէ»,-Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում