Պուտինը՝ Սարգսյանին. «Լա'վ, էլի, Սե'րժ Ազատիչ, քեզ հազար տարի պետք է՞ ԵվրազԷՍ-ը»
Հրապարակումներ
Հայաստանը պատրաստվում է անդամագրվել Մաքսային միությանը և մասնակցություն ունենալ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը. այս մասին այսօր համատեղ հայտարարություն են արել ՌԴ և ՀՀ նախագահները: Սարգսյանի այս որոշումը Պուտինի կողմից հավանության է արժանացել, եւ վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին այս հարցում:
Սա պաշտոնական հայտարարությունն է: Հիմա ես կներկայացնեմ հանդիպման «տնավարի» վերծանումը:
Ուշադրությու'ն դարձրեք վերջին ձևակերպմանը. «Սարգսյանի այս որոշումը Պուտինի կողմից հավանության է արժանացել, եւ վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին այս հարցում»:
Հավանաբար, Պուտինը սկզբում այդքան էլ լավ չէր ընդունում Հայաստանի ցանկությունը՝ անդամագրվել Մաքսային միությանը.
-Լավ, էլի, Սե'րժ Ազատիչ, քեզ հազար տարի պետք ա ԵվրազԷՍ-ը, բեր թարկի:
-Չէ՜, լա՛վ, էլի՜՜, Վլադիմի'ր Վլադիմիրովիչ, ախր ինչու չեք հասկանում` մենք առանց ԵվրազԷՍ-ի կյանք չունենք»:
-Լա՛վ, լա՛վ, մի բան կանենք: Վատ դրության մեջ ես դնում, բայց դե, ինչ արած, գնանք հայտարարենք, որ Մաքսային միություն եք մտնում, լրագրողները սպասում են:
Ահա թե ինչպես Վլադիմիր Վլադիմիրովիչը համակերպվեց Հայաստանի՝ ԵվրազԷսին անդամագրվելու ցանկության հետ:
Վարուժան Բաբաջանյան


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)