Զինծառայող է հանկարծամահ եղել
Հայաստան
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին` ժամը 13-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների՝ պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո առաջնագծում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող Ալիկ Հայկի Ջանվելյանը:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց նաև Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Վերջինիս խոսքով` հանգամանքները պարզվում են. այլ մանրամասներ դեռևս հաղորդել չի կարող:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից