Starship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակով Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումը Պուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցում Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում Սելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթում անակնկալ ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքները Որքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանը Ռեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է «Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է «Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի է Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմել Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուց 

Հանձնարարվել է հանրությանը պարբերաբար իրազեկել «Հին Երևան» ծրագրի իրականացման ընթացքի մասին (ֆոտո)

Հայաստան

Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ գնդապես Մուշեղ Ղազարյանին պարգևատրել է «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» մեդալով:

Շնորհավորելով մեդալակրին և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ աշխատանքի համար՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ հետագայում համագործակցությունը ևս կլինի արդյունավետ և օպերատիվ:
Օրակարգային հարցերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառանալով Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի հանրակացարանների բնակիչների հետ ունեցած հանդիպմանը, հանձնարարել է պատկան մարմինների հետ համագործակցված հնարավորին կարճ ժամկետում ավարտել մասնաշենքերից մեկի համայնքի ենթակայությանը փոխանցման գործընթացն ու քայլեր ձեռնարկել բնակիչների կողմից բնակարանների սեփականաշնորհման ուղղությամբ:
«Մեկ մասնաշենքում արդեն իրականացվել է սեփականաշնորհման գործընթացը, և բնակիչներին տրվել են վկայականներ: Երկրորդ մասնաշենքում մենք դեռ անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք այդ քաղաքացիների բնակարանների սեփականաշնորհման խնդիրները ևս լուծել»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հանձնարարել է ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել հանրակացարանային շենքերի գազիֆիկացման հնարավորության մասով:
Անդրադառնալով Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ անցկացված միջոցառումներին՝ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում հավուր պաշաճի կազմակերպվել են տոնական միջոցառումներ: Դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալներ, վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի ավագանու անդամներ: Զեկուցվել է նաև, որ առաջին դասարանցիներն արդեն իսկ ստացել են համապատասխան դասագրքերը, իսկ շաբաթվա ընթացքում կավարտվի նաև բարձր դասարանների աշակերտներին դասագրքերի բաշխումը:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր դպրոցների բուժկետերն ապահովվել են առաջին անհրաժեշտության դեղորայքով և բուժպարագաներով: Զեկուցվել է նաև, որ սեպտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ոստիկանության կողմից սահմանված է ուժեղացված հերթապահություն:
Ամփոփելով «Երևանյան ամառ» խորագրով ծրագիրը՝ զեկուցվել է, որ բոլոր միջոցառումները կազմակերպվել և անցկացվել են պատշաճ մակարդակով: Եզրափակիչ միջոցառումն անցկացվել է Կարապի լճին հարակից տարածքում: Ծրագրի շրջանակում անցկացված անվճար բուժօգնության ակցիայի վերաբերյալ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ դիմած 2947 քաղաքացիներից 1070-ը լրացուցիչ հետազոտության են ուղեգրվել, կատարվել է 60 վիրահատություն, ևս 25 հոգի կվիրահատվեն առաջիկայում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել աշխատանքները և ծրագրի ամբողջական ամփոփումից հետո ներկայացնել տեղեկատվություն:

Անդրադառնալով «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում թանագարններ անվճար այցելության համար տրամադրված, սակայն չօգտագործված տոմսերի հարցին՝ քաղաքապետը հանձնարել է մինչև սեպտմեբերի 10-ը հնարավորություն տալ ծրագրով տրամադրված տոմսերով այցելել թանգարաններ:
««Երևանյան ամառ» ծրագիրը մայրաքաղաքում անցկացվեց առաջին անգամ, սակայն պետք է դառնա ավանադական և լինի առավել ընդգրկուն ու հագեցած տարբեր միջոցառումներով: Այդ ուղղությամբ արդեն իսկ պետք է մշակել համապատասխան ծրագիր և ներկայացնել առաջարկներ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում իրականացված սանիտարական մաքրման աշխատանքների հետ կապված՝ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ծրագիրն ամփոփվել է Արաբկիր վարչական շրջանի 2 զբոսայգիներում կազմակերպված աշխատանքներով: Իր գոհունակությունը հայտնելով ծրագրի արդյունավետ իրականացման համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ծրագրին ներգրավված բոլոր կառույցներին և կամավորներին ակտիվ մասնակցության համար:

Անդրադառնալով «Արի տուն» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկված աշխատանքներին զեկուցվել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Դավթաշեն, Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանները ճանաչվել են «Լավագույն վարչական շրջաններ», իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող Ալոյանների ընտանիքն էլ, որը հյուրընկալել է 5 սփյուռքահայ երեխաների, որպես «Լավագույն հյուրընկալ ընտանիք»:
Շարունակվում է հսկողությունը օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ: Զեկուցվել է, որ առաջիկայում մայրաքաղաքում գործող բոլոր սուբյեկտերին կներկայացվի այն աշխատանքների բնութագիրը, որը պահանջվում է տնտեսվարողներից:

Մայրաքաղաքում գործող ավտոկանգառների նոր կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետևել գործընթացին և ապօրինի գանձումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
«Հին Երևան» ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին անդրադառնալով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծրագրի ընթացքի վերաբերյալ պարբերաբար իրականացնել հանրային իրազեկում՝ հաշվի առնելով ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Starship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցումՈր հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվումՍելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթում անակնկալ ելույթ է ունեցելՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներըՈրքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըՌեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի էԱնտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմելՍի Ծինփինը կոչ է արել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Չինաստանում Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուցՖրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներիԴիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր ԳրիգորյանԳյումրիում դաժանաբար շան ձագին ծեծած տղամարդը հայտնաբերվել է․ դեպքը փոխանցվել է Քննչական կոմիտեԹրամփը հերքել է, որ առաջարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացում Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերԲրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակինAxios. Պենտագոնը կպայքարի ԱՄՆ ընտրություններին միջամտության դեմ՝ ԱԲ-ի օգնությամբ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգինՀայաստանը վիզաների ազատականացման վերջնաժամկետ է նախանշել 2029 թվականըԱրդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում․ Տիգրան Աբրահամյան515 հա հողատարածքների աճուրդներն անվավեր են ճանաչվել․ դատախազությունը ներկայացրել էր հայց«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ ԹևանյանԳերմանիան և ևս 5 երկիր սպառնում են արգելափակել ԵՄ նոր բյուջեն․ պահանջում են հարյուրավոր միլիարդների կրճատումներԹաց ճանապարհի պատճառով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել․ Սպիտակ-Ապարան ճանապարհը փակվել էրՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԽոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լևոն Վահրադյանը իրականում «Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում «Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար» «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները«Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո «Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ
Ամենադիտված