Թոշակառուները բարկանում են. թոշակը կրկին ուշացնում են
Հայկական Մամուլ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգեց 73-ամյա թոշակառու Իշխան Կարապետյանը եւ բարկացած ասաց. «Մենք ապրում ենք թոշակով: Ապրանքը վերցնում ենք խանութներից եւ խոստանում, որ գումարը կվերադարձնենք ամսվա վերջին: Բայց այս նոր նախարարի պաշտոնավարելուց հետո մենք թոշակը ստանում ենք ուշ՝ մինչեւ ամսվա տասը: Ախր չենք կարող այս կերպ ապրել»: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել էր, որ կենսաթոշակները սեպտեմբերից կայուն կերպով կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած, ինչը, փաստորեն, դժգոհություն է առաջացրել մարդկանց շրջանում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը