Կապ ենք հաստատում, որ բացատրենք դրա հնարավոր հետևանքները. Ֆյուլեի խոսնակը` մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության մասին
Հայկական Մամուլ
Երեկ Մոսկվանում մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության մասին սենսացիոն հայտարարությունից հետո, Եվրամիությունից անմիջապես կապվել են հայ պաշտոնյաների հետ՝ բացատրելու, թե դա ինչ հետևանք կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության վրա:
Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն:
Հարցին, թե ինչպես կազդի Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, Ֆյուլեի խոսնակը պատասխանել է.
«Այս պահին չունենք անհրաժեշտ տեղեկությունները: Հիմա ճշգրտում ենք, այսինքն, կապ ենք հաստատում մեր գործընկերների հետ, որպեսզի բացատրենք դրա հնարավոր հետևանքները մեր համագործակցության վրա»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը