Լևոն Սարգսյանի (ալրաղացի Լյովի) արտոնությունները
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում կընդունի «Ախթամար» հյուրանոցային համալիրին ևս երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու մասին: «Ախթամարը» պատկանում է հայտնի Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ Ալրաղացի Լյովիկի այս «օբեկտը» կառավարությունից հարկային արտոնություն է ստանում արդեն երրորդ անգամ: Պաշտոնապես ձևակերպվում է, որ «Ախթամարը» նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղեր է ստեղծում և այլն: Բայց փաստն այն է, որ ընդամենը 50 տեղանոց այս հյուրանոցը աշխատում է արդեն 3 տարի և այնքան քիչ ընթացիկ հարկեր է վճարում, որ չի հայտնվում նույնիսկ 1000 հարկատուների ցանկում: Ակնհայտ է, որ կառավարությունը պարզունակ հովանավորություն է իրականացնում Սերժ Սարգսյանի մտերիմ, հայտնի օլիգարխներից մեկի բիզնեսի նկատմամբ:
Մանրամասները` «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը