Փոստանջյանը և Ուրիխանյանն ընդդիմացել են, Ջհանգիրյանը` կողմ է արտահայտվել
Հայկական Մամուլ
ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կազմելու համար այս օրերին ԱԺ մշտական հանձնաժողովներում օրենսդրական նախաձեռնություններ են քննարկվում: Ուրբաթ օրը ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստը բավական բուռն է ընթացել: Այստեղ քննարկվել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ներդնել խրախուսանքի նոր տեսակ՝ «Անբասիր ծառայության համար» մեդալ:
Ընդդիմության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը և ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանն ընդդիմացել են, որ դա ներկա սոցիալական ծանր վիճակում շռայլություն է, բայց, ի զարմանս շատերի, կողմ է արտահայտվել Գագիկ Ջհանգիրյանը, ասելով, թե խոսքն ընդամենը 3-5 հազարանոց մեդալների մասին է: Ապա ՀԱԿ ներկայացուցիչը կողմ է քվեարկել նախագծին:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը