Բնական կլիներ, եթե ԱԳ նախարարը հրաժարական տար
Հայկական Մամուլ
Մինչ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարում էր Մաքսային միությանն անդամագրվելու մասին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝որպես ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, հանդես էր գալիս Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 60-ամյակին նվիրված հայտարարությամբ, որտեղ գովերգում էր եվրոպական արժեքային համակարգի հիմքում ընկած Կոնվենցիան:
«Եթե ՀՀ արտգործնախարարը մասնակից չէ Մաքսայինին անդամագրվելու որոշմանը, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ հետ է Սերժ Սարգսյանը կայացրել այդ որոշումը: Այս պարագայում բնական կլիներ, եթե ԱԳ նախարարը հրաժարական տար: Մանավանդ՝ դատելով հասարակական արձագանքներից և երեկ արդեն «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» ֆեյսբուքյան խմբի ստեղծումից, այս որոշման դեմ պայքարն առջևում է»,-գրում է թերթը:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը