Օզիլը Ֆիգուի և Զիդանի խառնուրդն է. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, թե ինչու չի համաձայնվել Դեմբա Բայի տեղափոխությանը «Արսենալ»:
«Հասկանո՞ւմ եք` ես կտայի Բային «Արսենալին», եթե նրանք չգնեին Մեսութ Օզիլի տրանսֆերը: Ես ծանոթ եմ նրա խաղին Մադրիդի «Ռեալից»: Օզիլը Լուիշ Ֆիգուի և Զինեդին Զիդանի խառնուրդն է: Նման խաղացողով «Արսենալը» հաստատ կպայքարի տիտղոսի համար: Իսկ մրցակցին ուժեղացնել մենք չենք պատրաստվում»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է անգլիական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում