Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել
Հայաստան
Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Ի. Մաթևոսյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ.
Գեներալ-մայոր Իշխան ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից։
Մեկ այլ հրամանգրի համաձայն Սերժ Սարգսյանը այաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ է նշանակել Գնդապետ Տիրան Խաչատրյանին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ.
Գնդապետ Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից