«Ռեալը» նախընտրում եմ «Բարսելոնայից». Ռոնալդո
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդոն հայտարարել է, որ իր երկու նախկին ակումբներից նախընտրում է մադրիդյան թիմը:
«Մադրիդում ես անցկացրել եմ 5 տարի: Ինձ շատ են դուր գալիս այդ քաղաքն ու նրա երկրպագուները: Կարծում եմ` եթե ես հիմա ընտրության առջև կանգնեի, ապա կնախընտրեի «Ռեալը»: Այսօր Մեսսին և Ռոնալդուն գերազանցում են Նեյմարին: Նա երիտասարդ խաղացող է և ժամանակի ընթացքում հաջողությունների կհասնի: Դա ավելի երկար ժամանակ կպահանջի քան իրենցի ակնկալում են»,- Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը կատալոնյան ակումբի կազմում հանդես է եկել 1996/97-ին, իսկ մադրիդյան ակումբում՝ 2002 - 2007-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում