Ստամբուլը կդարձնի արյան ծով
Քաղաքական
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Հայաստանն արտասահմանում ներկայացնելու» առաջարկ է ստացել, և այդ առաջարկն իր համար ընդունելի է եղել։
Փաստորեն, ընկեր Վահանը մասամբ խմբագրել է հարազատ կուսակցության կարգախոսները՝ պատրաստվելով դիմավորել գալ տարին Բեռլինին մեջ: Քանի որ Գերմանիան ևս անմասն չի մնացել Հայոց ցեղասպանության գործընթացից, հավանաբար, ընկեր Վահանը պատրաստվում է Բեռլինը դարձնել արյան ծով:
ՀՅԴ-ն, փաստորեն, կրկին սեղանի մոտ է հայտնվել: Տղե՛րք, սեղանն առատ է, ինչո՞ւ եք ամենքդ մի չալաղաջ վերցնելով՝ եվրոպաներում թաքուն վայելում: Բացահայտ մտե՛ք կոալիցիայի մեջ: Մի՛ տանջեք ձեզ: Մենք անշնորհակալ ժողովուրդ ենք, միևնույնն է, ձեր անձնազոհությունը չենք գնահատելու: Վայելեք սեզոնային զեղչերը: Կյանքը թանկանում է...
Փաստորեն, մի քանի դեսպանի աթոռն այն գինն է, որ վճարվել է ՀՅԴ-ին, Մաքսային միությանն անդամակցելու հարցում հնարավոր հակազդեցությունը չեզոքացնելու համար: Արտաքին քաղաքականությունը դաշնակցության թույլ կետն է:
Վարուժան Բաբաջանյան


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող