Ցավոք, Մեսսին գերազանցում է Ռոնալդուին. Գուտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խոսե Մարիա Գուտին կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցում է Կրիշտիանու Ռոնալդուին:
«Զիդանն ու Ռոնալդուն երբևէ տեսածս ուժեղագույն ֆուտբոլիստներն են: Այժմ լավագույնը Լիոնել Մեսսին է: Ինձ համար ցավալի է այդ ասելը, սակայն դա այդպես է: Մեսսին, այնուամենայնիվ, գերազանցում է Ռոնալդուի: Նրանք աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներն են, սակայն ես նախընտրում եմ արգենտինացուն»,-Գուտիի խոսքերը մեջբերում է Le10Sport-ը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 2 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ, Ռոնալդուն 3 խաղում աչքի է ընկել 1 անգամ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում