Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ արտառոց ոչինչ չկա. Էդուարդ Շարմազանով
Քաղաքական
Մաքսային միությանը միանալու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ արտառոց ոչինչ չկա. Lurer.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Պետք է վստահել հանրապետության նախագահին: Նա առաջնորդվել է պետության շահերից ելնելով, ընտրել է կոնկրետ գերակայության ուղին»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
«Հայաստանը չի շարժվում «կամ-կամ»-ի ճանապարհով, այլ «և-և»-ի ճանապարհով»,-ԱԺ փոխխոսնակի խոսքով` այստեղ հակասություն չկա, և սա չի նշանակում բանակցությունների դադարեցում Եվրոպայի հետ:
«Կրկնում եմ` վերջին տարիներին Հայաստանը խորացրել է իր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ, որի արդյունքում բավական արդյունավետ բարեփոխումներ են իրականացվել»,-եզրափակեց Շարմազանովը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող