«Սպարտակը» գնդակին տիրելու ցուցանիշով առաջինն է
Սպորտ
Ռուսաստանի առաջնության 7 խաղերից հետո Մոսկվայի «Սպարտակը» գնդակին տիրապետելու ցուցանիշով գերազանցում է առաջնության մյուս ակումբներին: Կարպինի սաները խաղում միջինը գնդակին տիրապետում են խաղային ժամանակի 63,5%-ը: Բացի այդ, Օզբիլիսի և Մովսիսյանի թիմը միակն է, ով ոչ մի անգամ մրցակցին չի զիջել գնդակին տիրապետելու ցուցանիշով:
Մրցաշրջանի ռեկորդը գրանցվել է 7-րդ տուրում՝ «Սպարտակ» – «Տոմ» (2:1) հանդիպմանը, որում մոսկովյան ակումբը գնդակին տիրապետել է խաղաժամանկի 70,1%-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ռեկորդը նույնպես սահմանել է «Սպարտակը»՝ 75%:
Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. «Սպարտակ»-63,5%
2. ԲԿՄԱ - 54,3%
3. «Ամկար» - 52,7%
4.«Զենիթ» - 52,4%
5. «Տերեկ» - 52,3%
6. «Լոկոմոտիվ» - 52%
7. «Դինամո» - 51,4%
8. «Անժի» - 50,7%
9. «Կրասնոդար» - 49,1%
10. «Կուբան» - 48,2%


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում