Օզիլը «Ռեալի» երկրորդ լավագույն ֆուտբոլիստն էր. Ֆաբրեգաս
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը իր կարծիք է հայտնել Մեսութ Օզիլի՝ «Արսենալ» անսպասելի տեղափոխության մասին:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերեց ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը:
«Օզիլը «Ռեալի» երկրորդ լավագույն ֆուտբոլիստն էր Ռոնալդուից հետո: Կարող եմ համեմատվել նրա հետ, քանի որ մենք ունենք գրեթե նույն խաղաոճը: Նա «Արսենալի» համար հիանալի համալրում է»,-Ֆաբրեգասի խոսքեը մեջբերում է Goal.com-ը:
Ֆուտբոլիստը հավելել է նաև, որ չի ցանկանում լքել «Բարսելոնան» և մտադիր է կարիերան ավարտել կատալոնյան թիմում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում