Հայերի դեմ հարձակվողական ֆուտբոլ խաղալն ինքնասպանություն է. Սիվոկ
Սպորտ
Չեխիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Թոմաշ Սիվոկն անդրադարձել է Աշխարհի առաջնության ընտրական փուլում կայանալիք Չեխիա-Հայաստան հանդիպմանը:
Ֆուտբոլիստը նշել է.
«Մարտին կայացած Հայաստանի դեմ խաղում շատ էինք վախենում, քանի որ պարտվել էինք Դանիայի ընտրանուն: Այդ պատճառով փակեցին դաշտի կենտրոնը, և երեք գոլ հեղինակեցինք: Սակայն հայերին չէի թերագնահատի: Նրանք երկու անգամ հաղթեցին սլովակներին և առավելության հասան Դանիայի ընտրանու նկատմամբ: Ցանկանում ենք գոլեր խփել և հարձկվողական խաղ ցուցադրել: Սակայն այս թիմի հետ հարձակվողական ֆուտբոլ խաղալն ինքնասպանություն կլինի, քանի որ այս թիմը Եվրոպայի ամենաարագ հավաքականներից մեկն է: Մենք պետք է զգուշորեն գործենք»,-Սիվոկի խոսքերը մեջբերում է denik.cz-ը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Պրահայում սեպտեմբերի 6-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում