«Ֆուտբոլը շախմատի նման է». Հենրիկ Մխիթարյան
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ամենաթանկ տրանսֆերային ձեռքբերումը՝ Հենրիկ Մխիթարյանը, ֆուտբոլը համեմատել է շախմատի հետ:
24-ամյա հայ ֆուտբոլիստը նշել է.
«Ես ֆուտբոլ եմ խաղում շախմատի նման: Պետք է քայլ անելուց առաջ մտածել, թե ինչ կանի մրցակիցը: Եվ եթե դու սխալվում ես, ապա մրցակիցը պատժում է քեզ, և դու պարտվում ես:
«Բորուսիան» ինձ միշտ հետաքրքրել է: Նույնիսկ նկար ունեմ թիմի մարզաշապիկով», - Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Sport Bild-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում