Վլադիմիր Ժիրինովսկին հիշեցնում է և նախազգուշացնում
ԱՐԽԻՎ
ԱՄՆ դեսպանատան առջև այսօր բողոքի ցույց է կազմակերպել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը` կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորությամբ. հայտնում է «Вести.Ru»-ն: Ցույցի ժամանակ ելույթով հանդես եկած Ժիրինովսկին խստորեն քննադատել է Սիրիայում պատերազմ սկսելու Վաշինգտոնի ծրագրերը:
«Ամերիկացիների հիշողություններում դեռ թարմ են վիետնամական և աֆղանական պատերազմները: Այդ տխուր փորձը լիովին բավարար է, որպեսզի այսօր դեմ լինել ծրագրավորվող նոր պատերազմին»,-հավելել է Ժիրինովսկին:
Ավարտելով ելույթը` նա ընդգծել է. «Խենթություն է պատժել Սիրիային միայն այն բանի համար, որ հնարավոր է` կիրառած լինի հրթիռ…մի՞թե դա է ամերիկյան դեմոկրատիայի հումանիզմը: Բացի Սիրիայից` պատերազմական շղթան ներառելու է նաև մուսուլմանական այլ երկրներ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)