Առանց ընդմիջման աշխատանքային յուրաքանչյուր օր բնակիչները կարող են զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին
Հասարակություն
Յուրաքանչյուր աշխատանքային օր առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն մայրաքաղաքի բնակիչները քաղաքապետարանին առնչվող իրենց հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանում կարող են ստանալ՝ զանգահարելով քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին:
Ըստ այդմ, օգոստոս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 3595 հեռախոսազանգ: Քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 715 հարցի տրվել է համապատասխան ընթացք և մեկօրյա կատարման ժամկետով ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով:

Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 411 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մի մասին տրվել են սպառիչ պատասխաններ, որոշ հարցերի դեպքում էլ՝ համապատասխան լուծումներ:
Բանավոր և գրավոր ձևով պատասխաններ են տրվել նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին օգոստոս ամսվա քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 196 հեռախոսազանգին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող