Գագիկ Ծառուկյանն իր խոստումը կկատարի. «Մեզ մոտ եթե խոսք ենք ասում, ուրեմն կատարում ենք» (տեսանյութ)
Հասարակություն
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հյուրընկալեց օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանի և Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքների անդամներին:
Հանդիպման ընթացքում հայաստանցի առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի այրին՝ 87-ամյա տիկին Էմման հիշեց իր ամուսնու անցած մարզական ուղին և ՀԱՕԿ նախագահին խնդրանք ներկայացրեց' աջակցել ամուսնու հիմնադրած մարզադպրոցի բակում չեմպիոնի արձանի տեղադրման հարցում: ՀԱՕԿ նախագահը խոստացավ, որ մինչև տարեվերջ արձանի տեղադրման աշխատանքները ավարտին կհասցվեն:
Հանդիպմանը ներկա բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի այրին և որդին եկել էին իրենց երախտագիտության խոսքն ասելու Գագիկ Ծառուկյանին: ՀԱՕԿ նախագահի աջակցությամբ արդեն ավարտվել է Վլադիմիր Ենգիբարյանի հուշակոթողի կառուցումը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը ներկաների հետ զրույցում շեշտեց, որ չեմպիոնները բարձր են պահել մեր երկրի պատիվը, և հաջորդ սերունդները պարտավոր են վառ պահել նրանց հիշատակը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող