Հայաստանում բնակվող եզդիների 50 տոկոսն արդեն հասցրել է մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում
Հայկական Մամուլ
Հայաստանում բնակվող եզդիների 50 տոկոսն արդեն հասցրել է մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում ու եվրոպական երկրներում: Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ եզդիները հայերի հետ հավասար հեռանում են.
«Հեռանում են աշխատանք չունենալու, թանկացումների պատճառով: Ինչպե՞ս են հայերը գնում, այնպես էլ իրենք: Արտագաղթը եզդիների մոտ չի դադարում: Հիմնականում գնում են Ռուսաստանի Դաշնություն, բայց լինում է նաեւ, որ գնում են Ֆրանսիա, Գերմանիա»:
Եզդիների միության նախագահը զայրացած է այն բանից, որ ազգային վիճակագրական ծառայությունը ստում է՝ ներկայացնելով արտագաղթած մարդկանց թվերը. «Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Եզդիները համարյա 50 տոկոսով պակասել են, դա հաստատ եմ ասում, դա իրական թիվ է»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը