«Այսուհետ` здравствуйте» կամ «многоходовая комбинация»
Հայկական Մամուլ
«Здравствуйте՝ այսուհետ»,- երեկ մտնելով ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նիստերի դահլիճ, այսպես է ողջունել հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ այդ պահին դահլիճում միայնակ նստած Արտաշես Գեղամյանին:
Գեղամյանը հայերեն է ողջունել ու թերևս հասկանալով հեգնական տոնը, հավելել է.
«Եթե ձեզ մոտ բան է փոխվել...»: Արդեն նիստի ժամանակ, երբ հանձնաժողովի ընդդիմադիր անդամներ Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արգումանյանը համառորեն պնդում էին, որ վարչապետը կամ ԱԳ նախարարը բացատրություն տալու համար հրավիրվեն հանձնաժողով, Գեղամյանը կրքոտ ելույթ է ունեցել:
«Ինքնիշխան երկրի ընտրված նախագահը որոշում է կայացրել, փայլուն իրականացված многоходовая комбинация, ինչի համար շնորհակալություն պետք է հայտնել երկրի նախագահին, որ այս իրավիճակում գտավ հիանալի լուծում: Ուրիշ ճանապարհ չկա»,- հայտարարել է Գեղամյանը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը