Ծերունին կացնահարել է կնոջն ու հարսին, հետո կտրել երակները
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, 74- ամյա Յու. Թամազյանը խանդի հողի վրա վիճաբանել է կնոջ՝ Զեմֆիրա Մացակյանի հետ, կացնով մի քանի հարված հասցրել վերջինիս պարանոցին, կրծքավանդակին ու մեջքին: Ապա՝ վիճաբանությանը միջամտած հարսին ու դիմել փախուստի: Դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Բազում թաղամասի նրանց բնակարանում, կեսգիշերին մոտ: «Խանդոտ» ծերունուն հայտնաբերել են երեկ, ժամը 20:00-ի սահմաններում՝ Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի բակում, սակայն, մինչ ոստիկանների կողմից հայտնաբերվելը, տղամարդը հասցրել է նույն կացնով մի քանի տեղից կտրել երակները: Կացնահարված կինն ու հարսը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից «Հրապարակի» թղթակցին հայտնեել են, որ տուժած երկու կանայք գիշերը վիրահատվել են և արդեն գտնվում են հիվանդասենյակում, սակայն երկուսի վիճակն էլ ծանր է: Նշենք, որ առավել շատ հարվածներ է ստացել կինը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը