Գուրգեն Մարգարյանի հայրն ինքնասպանության փորձ է կատարել
Արտակարգ Պատահար
Այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` նա դանակով մի քանի հարվածներ է հասցրել իր մարմնին, կտրել երակները։ Ստացած մարմնական վնասվածքներով լուսադեմին Ա. Մարգարյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Նախնական տեղեկություններով` Ա. Մարգարյանի մարմնի զննությամբ արձանագրվել է որովայնի առաջնային պատի վրա թափանցող 4 վնասվածք՝ լյարդի վնասումով, որովայնի հետին պատի հեմատոմա եւ ձախ ձեռքի երակների երկու վնասվածք՝ ոչ խորը։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են խոհանոցային դանակը, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել։
Ա.Մարգարյանն ինքնասպանությունը փորձել է կատարել Գ.Մարգարյանի նկարի առաջ։
Մանրամասները` ավելի ուշ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող