ՉԼ-ում Իկեր Կասիլյասը «Ռեալի» հիմնական դարպասապահը կլինի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն ընթացիկ մրցաշրջանում իր առաջին հանդիպումը կանցկացնի մադրիդցիների կազմում սեպտեմբերի 17-ին, երբ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Արքայական ակումբը» հանդիպի «Գալաթասարային»:
Առաջիկայում 32-ամյա դարպասապահը մադրիդցիների հիմնական կազմի դարպասապահը կլինի Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի խաղարկության բոլոր հանդիպումներում: Դիեգո Լոպեսը «Ռեալի» հիմնական դարպասապահը կլինի Իսպանիայի առաջնությունում: Դարպասապահների բաշխված խաղաժամանակը կկիրառվի ամենաքիչը մինչ 2013-ի ավարտը. տեղեկացնում է Marca-ն:
Ակնկալվում է, որ սրա հետ կապված Կասիլյասը կհանդիպի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ իր ապագան քննարկելու համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում