Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով. Տիգրան Սարգսյան
Քաղաքական
Այսօր տեղի ունեցավ Կառավարության հերթական նիստը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ համաշխարհային մրցունակության վերաբերյալ երեկ հրապարակված զեկույցին, որը ներկայացնում էր աշխարհի տարբեր երկրների մրցունակության ցուցանիշները:
«Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, բայց մեզ համար չափազանց կարևոր է, թե ինչ չափանիշներով ենք մենք կարողացել բարելավել մրցունակությունը ՀՀ-ում, և ինչ չափանիշներով է մեր դիրքերը թուլացել: Դրա համար պետք է իմանանք, թե ինչպես է գնահատվում ազգային մրցունակության զեկույցը, որովհետև կան բազմաթիվ չափանիշներ, որոնցում ակնհայտ է, որ մենք ևս ունենք անելիքներ», - ասաց Տիգրան Սարգսյանը:
Վերջինս հանձնարարեց բոլոր նախարարություններին, որ այդ հաշվետվությունն ուսւոմնասիրեն և ներկայացնեն առաջարկություններ վարչապետին իրենց ոլորտի վերաբերյալ 1 շաբաթվա ընթացքում, թե ինչ քայլեր են հարկավոր ձեռնարկել, որպեսզի բարելավվի վիճակը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող