Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Վարչապետի կարապի երգը. Տիգրան Սարգսյանը հրաժարական կտա՞

Վերլուծական

Առաջին ռեակցիան Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությանը՝ Հայաստանի՝ ԵվրԱզԷՍ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ այն էր, որ Հայաստանը պարզապես պարտավորված է մասնակցելու նորաստեղծ միության աշխատանքներին՝ որպես այլընտրանք դիտարկելով ՀՀ անվտանգության համակարգում ռուսական բաղադրիչի կենսականությունը և հարաբերությունների վատացման պայմաններում մեր անվտանգության համակարգի հնարավոր խոցելիությունը: Այս մտահոգությունները, ընդհանուր առմամբ, զուրկ չեն տրամաբանությունից: Սակայն տարրական գիտելիքների տիրապետող ցանկացած դիվանագիտական կորպուսի համար վաղուց արդեն պետք է ակնհայտ լիներ, որ կոմպլոմենտար վագրի ոստյունների արդյունքում Հայաստանը Ռուսաստանին է նվիրել ոչ միայն իր տնտեսական, այլև քաղաքական ինքնավարությունը՝ տարաբնույթ տնտեսական խարդավանքների միջոցով ՌԴ-ին նվիրելով ԽՍՀՄ-ից ժառանգած հսկայական տնտեսական կապիտալը...

ԵվրԱզԷՍ-ին հնարավոր անդամակցությունը, կարծես թե, գուժում է կոմպլեմենտարիզմի դարաշրջանի ավարտը։ Թեև Սերժ Սարգսյանի վարչակազմը որևէ կերպ չի ակնարկել, որ հրաժարվում է իր սիամական նախորդի որդեգրած կոմպլոմենտար հորջորջվող քաղաքականությունից, սակայն ներկայիս արտաքին քաղաքականությունը նախորդի տրամաբանական շարունակությունն է, նախկին նախագահը ջանք չխնայեց ՀՀ տնտեսության ռազմավարական հատվածը ռուսաֆիկացնելու համար, իսկ ներկայիս իշխանությունները կքված են ամեն անկյունում ռուսական ներկայության բեռի տակ և առանց պաշտոնական Մոսկվայի գիտության ի զորու չեն երկրի ներսում սահմանել անգամ որևէ կենսական ծառայության սակագին: Այս պարագայում անդամակցությունից հրաժարվելու կոչերը, որքան էլ որ ցավալի հնչի, ժամանակավրեպ են, որովհետև Հայաստանը ԵվրԱզԷՍ-ին անդամագրվել է կառույցի ստեղծումից դեռ շատ առաջ՝ մաս-մաս Ռուսաստանին զիջելով իր ինքնավարությունը:

Որքան էլ տարօրինակ հնչի, ժամանակին ԵվրԱզԷՍ-ին Հայաստանի անդամակցության ընդդիմախոսների շարքում աչքի էր ընկնում վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը հայտարարել է, որ համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որի համաձայն` երկիրը, չունենալով ընդհանուր սահման Մաքսային միության հետ, անդամակցի դրան: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ եթե ապրանքները պետք է երկրորդ երկրի միջոցով արտահանվեն, դա նշանակում է, որ մաքսազերծման բոլոր գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել: Այսինքն` մաքսային գոտու բոլոր առավելությունները դուրս են մղվում: Այդ տեսակետից` անիմաստ է դառնում Մաքսային միությանն անդամակցելը: Այս առանձնահատկությունն ընդգծել է նաև ՌԴ նախագահ Պուտինը՝ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության հետ, սակայն Սերժ Սարգսյանի հետ համատեղ ստեղծած աշխատանքային խմբին հրահանգել է մշակել գործիքներ, որոնք, հաշվի առնելով այս առանձնահատկությունները, կնախապատրաստեն Հայաստանի անդամակցությունը նոր միությանը: Պուտինի ձգտումը՝ ամեն գնով պարտադրել Հայաստանի անդամակցությունը նոր միությանը, ցույց է տալիս, որ ԵվրԱզԷՍ-ը միտված է դառնալու ավելի շուտ ռազմաքաղաքական դաշինք, ԽՍՀՄ ուրվական, քան` տնտեսական և մաքսային միություն: Նմանատիպ դաշինքին անդամակցությունը Հայաստանի համար պարունակում է լրջագույն վտանգներ և արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնց քննարկումն ի ցույց է դնում Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակի ողբերգականությունը:

Ամեն դեպքում, վիճակը նետված է, և Հայաստանը ընդունել է ռուսական կողմի պարտադրանքը: Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո վարչապետի հայտնի հայտարարությունը պետք է դառնար նրա կարապի երգը: Առկա է շատ նուրբ քաղաքական հակասություն՝ նախագահի և վարչապետի միջև: Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը բացարձակ տարբեր պատկերացումներ ունեն ՀՀ արտաքին քաղաքականության ուրվագծերի շուրջ: Գործող նախագահի մաինձնյա որոշումից հետո Տիգրան Սարգսյանը առնվազն պետք է հանդես գար մոտավորապես այսպիսի հայտարարությամբ. «Ըմբռնումով մոտենալով նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած արտաքին քաղաքական նոր կուրսին, սակայն այդ հարցում ունենալով տրամագծորեն հակառակ դիրքորոշում՝ ես իմ թիմակիցների հետ հայտարարում եմ հրաժարականի մասին՝ նպատակ ունենալով հիմնել նոր քաղաքական ուժ, որը պետք է փորձի ներկայացնել առավել լայն ֆորմատով, ժողովրդավարական ընտրությունների միջոցով վերադառնալ իշխանության և փոփոխություններ կատարել ՀՀ արտաքին քաղաքականության ուղեգծում»: Այս հայտարարությանը անմիջապես պետք է հետևեր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի և մի շարք այլ պաշտոնյաների հրաժարականը: Քաղաքագիտության տարրական այբուբենը հուշում է, որ առաջիկա օրերին հենց այդպես էլ կլինի...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված