Երևանի կենտրոնը` փլուզման վտանգի առջև
Հայաստան
Երևանում վտանգավոր կառույցների թիվն աստճանաբար աճում է: Այս անգամ այդ շղթային ավելացել է ևս մեկը` երևանյան մետրոպոլիտենը: Վտանգը պայմանավորված է արտամղվող ջրերի արդյունքում առաջացած բաց, դատարկ տարածության առաջացմամբ:
Վերոհիշված խնդրին է անդրադրձել Երկրահանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: «Մետրոյի կենտրոնական մասում վայրկյանում մինչև 1000 լիտր ջուր է մղվում դուրս, ժամում քանի վայրկյան կա, ամսում, տարում… հաշվեք այդ վայրկյանները և բազմապատկեք մղված ջրի քանակով: Այդ ջրերը մղման ժամանակ իրենց հետ տանում են ընդերքի փխրուն հողերը։ Սա ցույց է տալիս, որ այնտեղ մեծ խոռոչներ են արդեն առաջացել: Պետք է ուսումնասիրվի, թե ինչ չափերի են դրանք»,- հայտնել է Ռուբեն Յադոյանը «Ժամանակ»-ին տված հարցազրույցում. հղում է կատարում «Aysor.am»-ը: Մետրոպոլիտենյան նմանօրինակ խնդիրներին ուշադրություն չդարձնելու պատճառով փլուզումներ են գրանցվել աշխարհի տարբեր երկրներում` Անկարայում, Պրահայում, Կիևում, Մոսկվայում և այլն: Լուծման ուղղված խնդրի վերաբերյալ Յադոյանը հստակ պատասխան է տվել` «Ես այնպես վերացական չեմ խոսի: Երբ համապատասխան հետաքրքրվող և գումար տրամադրող լինի, միջոցները ես կառաջարկեմ»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից