Հենրիկ Մխիթարյանը` Բունդեսլիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը քվեարկության արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ. տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Հարցման մասնակիցների 41.33 %-ն իր ձայնը տվել է հայ կիսապաշտպանին: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Շտուտգարտի» խաղացող Ալեqսանդրու Մաքսիմը՝ 30.07 %: Երրորդ տեղը զբաղեցրել է «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստ Դիեգոն` 16,75 %:
Հիշեցնենք, որ 4-րդ տուրում Մխիթարյանն «Այնտրախտի» հետ խաղում դարձել է դուբլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում