Մեյվեզերը կստանա բռնցքամարտի պատմության ամեախոշոր հոնորարը
Սպորտ
Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը 41,5 մլն դոլար կստանա մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ մենամարտի համար. տեղեկացնում է Yahoo! Sports-ը:
Այս հոնորարը բռնցքամարտի պատմության մեջ ամենախոշորը կլինի և 8,5 միլիոնով կգերազանցի Էվանդեր Հոլիֆիլդի հոնորարը, ով այդ գումարը ստացել էր 1997-ին Մայք Թայսոնի հետ մենամարտի համար:
Հիշեցնենք, որ 69,9 քաշային կարգում Մեյվեզեր-Ալվարես մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում սեպտեմբերի 14-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում