Փիղը կոխոտել է ԱՄՆ քաղաքացուն` հասցնելով նրան մահվան
Այլ
Տանզանիայի Տարանգիրե ազգային պարկում փիղը, կոխոտելով ԱՄՆ քաղաքացուն, հասցրել է մահվան. գրում է «РИА Новости»-ն` հղում տալով ամերիկյան «U-T San Diego» պարբերականին: Կալիֆորնիական Սան Դիեգոյի համալսարանի նախկին աշխատակից Թոմաս ՄքԱֆին երկու ընկերների հետ ուղևորվել է Տարանգիրե ազգային պարկ:
Զբոսաշրջիկներին անսպասելիորեն պատահած փղերից փախչել փորձող Թոմաս ՄքԱֆին սայթաքել է և ընկել, և փղերից մեկը կոխոտել է նրան: 58-ամյա ՄքԱֆին վերջերս էր լքել Կալիֆորնիայի կլինիկական թերապիայի դեկանի պաշտոնը և պատրաստվում էր զբաղեցնել Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից Քեքա բժշկական դպրոցի տնօրենի պաշտոնը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող