Նեյմարը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ (լուսանկար)
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարը 2006-ին մոտ է եղել «Ռեալ» տեղափոխվելուն. տեղեկացնում է AS-ը:
Բրազիլացի ֆուտբոլիստը 2 շաբաթ շարունակ մարզվել է մադրիդյան թիմի մարզաբազայում՝ Վալդեբեբասում, որից հետո ակումբը որոշել է նրա հետ կնքել պայմանագիր: 2006-ի մարտին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Նեյմարին տվել է քարտ՝ «Ռեալի» և ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների կողմից ստորագրված:
Սակայն պայմանագրի կնքման գործընդացը խզվել է, քանի որ «Ռեալի» ղեկավարությունը չի ցանկացել 14-ամյա Նեյմարի համար վճարել 60 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերային իրավունքը կատալոնյան ակումբը գնեց 57 միլիոնով:



















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում