Գագիկ Գեղամյանը՝ Եվրոպայի պատանիների առաջնության 3-րդ մրցանակակիր
Սպորտ
Օգոստոսի 22-27-ը Բուխարեստում կայացավ Թաեքվոնդոյի Եվրոպայի պատանիների առաջնությունը: ՀՀ-ն տարբեր քաշային կարգերում ներկայացնում էր 6 մարզիկ, հաջողությունը ժպտած միայն 14- ամյա Գագիկ Գեղամյանին, ով մինչև 61 կգ քաշային կարգում անցկացնելով 3 մրցամարտ՝ գրավեց 3-րդ պատվավոր տեղը: Գագիկի անձնական մարզիչը ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Ավետիսյանն է:
-Գագիկն ունի սպորտային գերազանց պատրաստվածություն, շատ եմ ափսոսում, որ նա տանուլ տվեց խաղավարտից 7 վրկ առաջ` գլխի հետնամասում հարված ստանալով, ինչի համար մրցավարները միավորներ չպետք է ավելացնեին մրցակցի հաշվին, քանզի ամրագրած կանոներով գլխի հետնամասին հարվածը միավորներ չի բերում, սակայն այս դեպքում' 3 միավոր գրանցվեց ադրբեջանցի մարզիկի օգտին ու մարտն ավարտվեց 4:5 հաշվով: Վերջինս եզրափակիչում հաղթելով իսպանացի մարզիկին, դարձավ Եվրոպայի չեմպիոն: Միանշակ, մրցավարները կողմնակալ էին,- ցավով նկատեց մարզիչը. տեղեկացնում է msy.am-ը:
Ի դեպ, Գագիկ Գեղամյանն իր անդրանիկ հաջողությունը տոնել է Նալչիկում` 2012թ. հոկտեմբերին, երբ «Էլբռուսի Գավաթ» միջազգային մրցաշարում գրավեց 3-րդ տեղը և մեկ ամիս անց` Պյատիգորսկում` «Հյուսիսային Կովկասի Գավաթ» մրցաշարում գրավեց 2-րդ պատվավոր հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում