Ֆերգյոսոնը, Վենգերը և Անչելոտին պարգևատրվեցին ՈւԵՖԱ-ի կողմից
Սպորտ
Նիոնում տեղի ունեցած մարզչական ֆորումի ժամանակ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շնորհակալություն է հայտնել Ալեքս Ֆերգյուսոնին, Արսեն Վենգերին և Կարլո Անչելոտիին Չեմպիոնների լիգայում 100 ավելի հանդիպում անցկացնելու համար: Վերոնշյալ մարզիչները ՈւԵՖԱ-ի կողմից արժանացել են մրցանակների՝ մրցաշարի հաջող ելույթներում իրենց ներդրումն ունենալու համար. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն մրցանակներ սկսեց հանձնել նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր 100 և ավելի հանդիպում են անցկացրել իրենց ազգային հավաքականներում:
Վերջերս մարզչական կարիերան ավարտած Ալեքս Ֆերգյուսոնը Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 202 անգամ: Արսեն Վենգերը իր ակտիվում ունի 152 հանդիպում, իսկ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայում անցկացրել է 117 խաղ:
Անչելոտին և Վենգերը մրցանակը ստացել են Պլատինիից, իսկ Ֆերգյուսոնը ներկա չի գտնվել միջոցառմանը. նա հրավիրվել է Շվեյցարիա մրցանակը ստանալու համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում