«Վերջին անգամ Նադալին հաղթել եմ 13 տարեկանում». Գասկե
Սպորտ
Ֆրանսիացի թենիսիստ Ռիշար Գասկեն ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում Դավիդ Ֆերերին հաղթելուց հետո հայտարարել է.
«Նույնիսկ երկու սեթում հաղթելուց հետո համոզված չէի հաղթանակի մեջ: Ես գիտեմ, թե ով է Դավիդ Ֆերերը: Այնպես որ, գիտեի, որ դա դեռ վերջը չէ»:
Նշենք, որ Գասկեն կիսաեզրափակչում կպայքարի Ռաֆայել Նադալի հետ: Թենիսիստներն անդրադարձել են նաև այդ խաղին:
Գասկեն մասնավորապես նշել է.
«Վերջին անգամ Նադալին հաղթել եմ 13 տարեկանում: Դա իսկապես վաղուց էր»,-Գասկեի խոսքերը մեջբերում է Tennis.com-ը:
Իր հերթին` իսպանացի թենիսիստը, անդրադառնալով այդ դիմակայությանը, նշել է, որ իսկապես հիշում է Գասկեից կրած միակ պարտությունը:
«Ես երրորդ սեթում պարտվեցի 6-4 հաշվով: Դա հիանալի խաղ էր: Դա իմ առաջին միջազգային մրցաշարերից էր: Եթե չեմ սխալվում, թենիսի աշխարհի գավաթի երիտասարդական մրցաշարն էր», -Նադալի խոսքերը մեջբերում է Reuters-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում