Հայաստանի հավաքականին Պրահայում դիմավորել է 1 հայ երկրպագու
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Պրահա, որտեղ տեղի կունան 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիայի դեմ հանդիպումը:
Թիմից Երևանից Պրահա հասնելու համար մոտ հինգ ժամ էր պահանջվել: Պատճառն այն է, որ վառելիք լիցքավորելու համար կանգառ էր եղել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում:
Օդանավակայանում հավաքականին դիմավորելու էին եկել ինքնագրերի սիրահարներ, ովքեր դիմավորում են Պրահա ժամանող բոլոր թիմերին:
Դիմավորող միայն մեկ հայ երկրպագու կար, իսկ Երևանից ժամանած մերկրպագուները ուշացել էին ավտոբուսի հետ կապված խնդրի պատճառով: Ֆուտբոլիստները լուռ էին դուրս գալիս առանց լրագրողների հետ շփվելու:
Երևանի ժամանակով 20:00-ին տեղի կունենա Վարդան Մինասյանի ասուլիսը, իսկ 20:30-ին հավաքականը մարզում կանցկացնի:
totalfootball.am


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում