Նախարարը բացառեց գազի գնի էժանացումը
Հայաստան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր, պատասխանելով գազի գնի վերանայման հնարավորությանը վերաբերող հարցին, հակիրճ, բայց միանշանակ պատասխան է տվել. «Չէ, նույնը կմնա»: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Հիշեցնենք` դեռևս 2 ամիս առաջ, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին, նախարար Մովսիսյանն ասել էր.
«Մաքսային միությունը ձեռնտու է այն առումով, որ մենք Ռուսաստանից ներմուծում ենք միջուկային վառելիք և գազ»:
Այս հայտարարությունը հիմք էր տվել մեկնաբանությունների, որ միությանն անդամակցելու դիմաց Հայաստանը կարող է ՌԴ-ից գազի էժանացում ակնկալել:
Նախարարի այսօրվա խոսքից, սակայն, պարզ է դառնում, որ գազի էժանացմանը սպասելն անիմաստ է:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից