Արտակարգ համերգ ԱԻՆ հրապարակում (ֆոտո)
Հասարակություն
Սեպտեմբերի 4-ի երեկոյան ԱՒ նախարարության հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան: Միջոցառմանը ներկա էին նախարար Ա. Երիցյանը, բազմաթիվ հյուրեր և, իհարկե, շատ աշխատակիցներ' իրենց ընտանիքներով:
Համերգի ընթացքում ելույթ ունեցան սիրված կատարողներ` Սոֆի Մխեյանը, Մհերը, Անդրեն, Վարդան Բադալյանը, Ֆորշը, Սոնա Շահգելդյանը, Անգելինա Գասպարյանը, Լեյլա Սարիբեկյանը, Թինա Քեյը, Միլեն շոու-բալետը և այլք:

ԱԻՆ մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառումը լի էր անակնկալներով և հետաքրքիր շոուներով: Հատկապես տպավորիչ էր ԱԻՆ շարքերը համալրած սայլակավոր աշխատակիցների փայլուն ելույթը: Նրանց կատարումը, որն ի դեպ սեփական նախաձեռնության արդյունք էր, հուզել էր բոլոր ներկաներին։
Համերգի ընթացքում հայտնի երգիչ Ֆորշի կատարմամբ հնչեց փրկարարներին նվիրված նոր` «Փրկարարը կոչում է» երգը, որի խոսքերի և երաժշտության հեղինակն է Էդուարդ Զորիկյանը:
Անդրեն, Վարդան Բադալյանը և Մհերը կատարեցին «Երբ դու մենակ չես» նոր երգը, որի խոսքերի հեղինակն է ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը, իսկ Արա Գևորգյանը ԱԻՆ 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախարարության աշխատակիցներին էր նվիրել «Փրկության քայլերգը»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող