Ֆինանսների նախարարն ընդունել է ԱՄՀ ղեկավարին
Քաղաքական
Սեպտեմբերի 5-ին նախարար Դավիթ Սարգսյանն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ու գնահատեցին համագործակցության նոր ծրագրի բանակցությունների ընթացքը. ԱՄՀ-ն նախատեսում է Հայաստանում սկսել ֆինանսական նոր ծրագիր՝ երկարաձգվող վարկավորման ծրագրի տրամաբանությամբ:
Հանդիպման ընթացքում նախարարն ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկեց նաև մակրոտնտեսական միջավայրին և ֆինանսական ոլորտին առնչվող այլ հարցեր:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող