ԱԱԾ պետը այսօր ընդամենը «ոչխար» է անվանում բողոքող քաղաքացուն, վաղը՝ նոր ՍԱՀՄ-ի ԿԳԲ-ի պադվալներում ծեծելով կսատկացնի
Հայկական Մամուլ
Եվրասիակաև միությանը Հայաստանի անդամակցելը հատկապես խոր հետք է թողել Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի հոգեվիճակի վրա: Նա երեկ կառավարություն էր եկել որպես ռուսական ԿԳԲ-ի ղեկավար և անհանդուրժող էր իր անձի հանդեպ ոչ պաշտամունքային վերաբերմունքի նկատմամբ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ կառավարության առջև մշտապես բողոքի ցույց անող որդեկորույս մայրերի վանկարկումներին ի պատասխան նա արձագանքել է.
«Այ ոչխար, խի՞ ես գոռում»: Այո, Գորիկ Հակոբյանն այլևս նախկինը չէ: Այսօր նա ընդամենը «ոչխար» է անվանում բողոքող քաղաքացուն, վաղը՝ նոր ՍԱՀՄ-ի ԿԳԲ-ի պադվալներում ծեծելով կսատկացնի:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը